Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նախարար. Հայաստանի ողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության զգալի աճ
«Բժիշկներն այս պահին զինվորներին են պետք: Թող զինվորն ու թիկունքն առողջ մնան:
Կրի'ր դիմակ, փրկիր կյանքեր»,-ասում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ խոսելով վերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության ցուցանիշների աճի մասին:
Նրա խոսքով, օրհասական այս օրերին իրենք զբաղվում են մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինվորների և խաղաղ բնակիչների տարհանմամբ և բուժմամբ, նախարարության մի շարք ներկայացուցիչներ Արցախում են:
«Զուգահեռ այս իրականությանը՝ ունենք կորոնավիրուսային հիվանդության ցուցանիշների կտրուկ աճ: Օրեցօր ավելացնող հիվանդության դեպքերը փաստում են, որ այն ոչ մի կերպ չի նահանջել, ավելին՝ Հայաստանի ողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության զգալի աճ՝ պատերազմի պայմաններում ավելացնելով առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը, խլում կյանքը:
Այժմ ավելի քան կարևոր է չկորցնել զգոնությունը, անտարբերության չմատանել Կովիդ 19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը:
Անգամ այս լարվածության մեջ անհրաժեշտ է խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները, կրկին կոչ ենք անում լինել ավելի զգոն, շարունակել կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավարությունը, ձեռքերի հիգիենան:
Համաճարակի ողջ ընթացքում, այնպես էլ հիմա առավել քան կարևոր է մեր քաղաքացիների առողջությունն ու մարտունակությունը:
Պահպանել հակահամաճարակային կանոններն այն գիտակցումով, որ կարող ենք կանխել հիվանդության տարածումը, ինչն առողջ ու ամուր կպահի մեր զինվորների թիկունքը»,- ասում է առողջապահության նախարարը: