Ըստ Զախարովայի ՝բանակցությունների սեղանին դրված է համապատասխան շրջանների աստիճանաբար ազատումը
Քաղաքական
18:49 15/10/2020
Աշխարհ

Ըստ Զախարովայի ՝բանակցությունների սեղանին դրված է համապատասխան շրջանների աստիճանաբար ազատումը

 ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում  հերթական անգամ ընդգծել է Մոսկվայում ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների խորհրդակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության մասին:

«Բանակցություններին հաջորդած օրերին մի շարք հեռախոսզրույցներ են կայացել ՌԴ ղեկավարության և Բաքվի ու Հայաստանի գործընկերների միջև՝ նախագահների, ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների մակարդակով:

Մեր գլխավոր ուղերձն այն է, որ անհրաժեշտ է անհապաղ հանդիպում կազմակերպել զինվորականների միջև, համաձայնեցնել հրադադարի հաստատման մեխանիզմները: Ինչ վերաբերում է քաղաքական կարգավորման հեռանկարներին, ապա ելնում ենք այն տեսանկյունից, որ դա անհրաժեշտ է:

Առաջարկները, որոնք մշակել և շարունակում են մշակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, դրված են բանակցությունների սեղանին, որոնց բովանդակությունն է համապատասխան շրջանների աստիճանաբար ազատումը՝ անվտանգության պահպանման, Հայաստանի և Ղարաբաղի միջև հուսալի կապի ապահովման երաշխիքների պարագայում, քանի դեռ չի որոշվել Ղարաբաղի վերջնական կարգավիճակը»,- ասել է Զախարովան:

Placeholder
Ըստ Զախարովայի ՝բանակցությունների սեղանին դրված է համապատասխան շրջանների աստիճանաբար ազատումը