15.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 1371 նոր դեպք, գրանցվել է 7 մահ
Առողջություն
11:04 15/10/2020
Հայաստան

15.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 1371 նոր դեպք, գրանցվել է 7 մահ

Հայաստանում երեկ կատարվել է 3957 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1371 նոր դեպք: Առողջացել է 406 մարդ: Մեկ օրում մահացել է 7 մարդ:

Մահվան դեպքերի վերաբերյալ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 70 (տղամարդ), 68 (տղամարդ), 79 (տղամարդ), 67 (կին), 75 (կին), 63 (կին) և 62 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հոկտեմբերի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 59995 դեպք, որոնցից 47119-ն` առողջացած, 1046-ը` մահվան ելքով: Մահվան ևս 311 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11519 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 336111 թեստավորում:

 

 

 

Placeholder
15.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 1371 նոր դեպք, գրանցվել է 7 մահ