Զոհրաբ Մնացականյան․ Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել հրադադարի համաձայնությունը
Քաղաքական
11:25 15/10/2020

Զոհրաբ Մնացականյան․ Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել հրադադարի համաձայնությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նշում է, որ Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել հրադադարի համաձայնությունը։

«Կրակի դադարեցման վերաբերյալ հոկտեմբերի 10-ի Մոսկվայի համատեղ հայտարարությունից հինգ օր է անցել, և Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել դրա իրագործումը: Թուրքիայի և ահաբեկչական զինյալների աջակցությամբ և անմիջական ներգրավմամբ նրանք շարունակում են լայնածավալ պատերազմն ընդդեմ  Արցախի»,-թվիթերում գրել է ԱԳ նախարարը։

Նշենք, որ համաձայն պայմանավորվածության 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում էր կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։ 
 

Placeholder
Զոհրաբ Մնացականյան․ Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել հրադադարի համաձայնությունը