Պեսկով. Խաղաղապահների տեղակայումը Ղարաբաղում հնարավոր է միայն Երևանի և Բաքվի համաձայնությամբ
Քաղաքական
15:43 15/10/2020
Աշխարհ

Պեսկով. Խաղաղապահների տեղակայումը Ղարաբաղում հնարավոր է միայն Երևանի և Բաքվի համաձայնությամբ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահների կամ դիտորդների տեղակայումը հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի  համաձայնությամբ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ասել է  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այստեղ առաջնային հարցն այն է, թե ինչպես են դրան վերաբերում հակամարտող կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը: Խաղաղապահի, դիտորդի ցանկացած տեղակայում, ով էլ որ լինի, հնարավոր է միայն երկու կողմերի համաձայնությամբ», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ հավելելով, որ կողմերը դեռ այդ հարցին պատասխան չեն տվել:

Placeholder
Պեսկով. Խաղաղապահների տեղակայումը Ղարաբաղում հնարավոր է միայն Երևանի և Բաքվի համաձայնությամբ