2-ամյա Արծվիկի վիճակն արդեն լավ է
Օրվա թեմա
20:07 16/10/2020
Հայաստան

2-ամյա Արծվիկի վիճակն արդեն լավ է

«Գլխի վիրահատությունից երկու օր է անցել, իսկ նա արդեն ժպտում է, շապիկին՝ Մոնթեն»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։

«Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված ու «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 2-ամյա Արծվիկի վիճակն արդեն լավ է: Շնորհակալություն այս օրերի ուշադրության, ուղարկվող նվերների, զանգերի և սիրո համար: Փոխանցում ենք ամենը», -գրել է նա։

Placeholder
2-ամյա Արծվիկի վիճակն արդեն լավ է