Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է.
«Այսօր երեկոյան հակառակորդը, խախտելով հոկտեմբերի 10-ին ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, հրետակոծության է ենթարկել Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքները, Շոշ համայնքը և մի շարք այլ բնակավայրեր։
Տուժածների ու վնասների մասին տվյալները ճշտվում են։
Նախնական տվյալներով Շոշ համայնքում խաղաղ բնակիչ է զոհվել»։

Ավելի ուշ Արցախի Տեղեկատվական շտաբը գրեց. «Ճշգրտված տվյալների համաձայն՝ Շոշ համայնքի բնակիչը ոչ թե զոհվել է, այլ վիրավորում է ստացել»։