ԱՀ ԱԺ նախագահը հանդիպել է Վիտալի Միլոնովին
Քաղաքական
19:42 16/10/2020
ԼՂՀ

ԱՀ ԱԺ նախագահը հանդիպել է Վիտալի Միլոնովին

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ

Այսօր ընդունել եմ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) խմբակցության անդամ Վիտալի Միլոնովին։
Հանդիպման ընթացքում քննարկել ենք սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ և իսլամիստ վարձկանների մասնակցությամբ սանձազերծված պատերազմի արդյունքում  տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ 

Շնորհակալություն հայտնելով պարոն Միլոնովին դժվարին ժամանակաշրջանում Արցախ այցելելու համար, իմ խոսքում ընդգծել եմ Ռուսաստանի Դաշնության կարևոր դերակատարությունը՝ դեպի խաղաղություն տանող բանակցությունների ընթացքում և հակամարտության կարգավորման գործընթացում»։

Placeholder
ԱՀ ԱԺ նախագահը հանդիպել է Վիտալի Միլոնովին