Թուրքական նուռն արգելվել է ներմուծել Ռուսաստան
Տնտեսություն
16:45 16/10/2020
Աշխարհ

Թուրքական նուռն արգելվել է ներմուծել Ռուսաստան

Տուապսեի ծովային նավահանգստում, Թուրքիայից ժամանած նռան երկու խմբաքանակի ստուգման ժամանակ, Ռոսսելխոզնադզորի հարավային միջտարածաշրջանային վարչության մասնագետները հայտնաբերել են կարանտինային կենդանի օբյեկտ՝ միջերկրածովյան մրգերի ճանճ (Ceratitis capitata (Wied.)): Այդ մասին հաղորդում է Ռոսսելխոզնադզորի պաշտոնական էջում:

Ըստ տեղեկատվության, նռան երկու խմբաքանակի ընդհանուր քաշը 21,808 տոննա է:

Դա հաստատվել է «ՎՆԻԻԿՐ» Դաշնային պետական բյուջետային ինստիտուտի Նովոռոսիյսկի մասնաճյուղի կարգավորվող արտադրանքի կարանտինային բուսասանիտարական վիճակի վերաբերյալ եզրակացություններով:

Նռան խմբաքանակը արգելվել է ներմուծել Ռուսաստանի Դաշնության տարածք:

Նշենք նաև, որ Ռոսսելխոզնադզորի հարավային միջտարածաշրջանային վարչության մասնագետները Թուրքիայից բերված մեկ այլ՝ 68.87 տոննա ընդհանուր քաշով թարմ մանդարինի մի քանի խմբաքանակ ստուգելիս կրկին հայտնաբերել են Միջերկրածովյան մրգերի ճանճ:

Ապրանքները պետք է գնային Մոսկվայի, Կրասնոդարի և Նովոռոսիյսկի խանութների դարակաշաշեր:

Մանդարինի ներմուծումը նույնպես արգելվել է:
 

Placeholder
Թուրքական նուռն արգելվել է ներմուծել Ռուսաստան