Լևոն Արոնյանը մրցել է նորվեգացի Արյան Տարիի հետ ոչ-ոքի արդյունքով
Սպորտ
18:41 16/10/2020
Հայաստան

Լևոն Արոնյանը մրցել է նորվեգացի Արյան Տարիի հետ ոչ-ոքի արդյունքով

Նորվեգիայի Ստավանգերում շարունակվող Altibox Norway Chess մրցաշարում կայացել են  9-րդ տուրի հանդիպումները։ Հաայստանցի  Լևոն Արոնյանը մրցել է նորվեգացի Արյան Տարիի հետ: Դասական պարտիան ավարտվել է ոչ-ոքի արդյունքով, իսկ  արմագեդոնում հաղթել է Արոնյանը։

Իննը  տուրից հետո առաջատարը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է / 19,5 միավոր/, երկրորդը իրանցի Ալիզեռա Ֆիրուջան է / 15, 5 /, Լևոն Արոնյանը  երրորդ տեղում է / 14, 5 /: Հաջորդում են Ֆաբիանո Կարուանան / 14 / , Յան Կշիշտոֆ Դուդան / 9, 5/ և Արյան Տարին  / 2, 5 /:

10-րդ տուրում Լևոն Արոնյանը կմրցի Մագնուս Կարլսենի հետ:

Placeholder