16.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 1465 նոր դեպք, գրանցվել է 13 մահ
Օրվա թեմա
11:08 16/10/2020
Հայաստան

16.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 1465 նոր դեպք, գրանցվել է 13 մահ

Հայաստանում երեկ կատարվել է 4005 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1465 նոր դեպք: Առողջացել է 422 մարդ: Մեկ օրում մահացել է 13 մարդ, որից 3-ը, ըստ ՀՀ առողջապահության նախարարության, պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 60 (տղամարդ), 76 (տղամարդ), 83 (կին), 68 (տղամարդ), 86 (տղամարդ), 86 (կին), 93 (կին), 73 (կին), 60 (տղամարդ) և 73 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հոկտեմբերի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 61460 դեպք, որոնցից 47541-ն` առողջացած, 1056-ը` մահվան ելքով: Մահվան ևս 314 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12549 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 340116 թեստավորում:

Placeholder
16.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 1465 նոր դեպք, գրանցվել է 13 մահ