Հասցեական անդրադառնալ այն կողմին, որը խուսափում է պահպանել հրադադարի ռեժիմը.  ՊՆ-ի հորդորը՝ միջազգային հանրությանը
Քաղաքական
15:33 16/10/2020
Հայաստան

Հասցեական անդրադառնալ այն կողմին, որը խուսափում է պահպանել հրադադարի ռեժիմը. ՊՆ-ի հորդորը՝ միջազգային հանրությանը

ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածել է հայտարարություն, որում ասված է.

«ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին վերահաստատում է, որ ՀՀ ԶՈՒ և Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները պատրաստ են պահպանել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված հումանիտար հրադադարի պայմանները, ինչպես նաև կիրառել հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումները:

Այս առումով հորդորում ենք միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, իրենց հայտարարություններում և կոչերում հասցեական անդրադառնալ հակամարտության այն կողմին, որը զանազան միջոցներով խուսափում է հրադադարի ռեժիմի և այդ ռեժիմի պահպանման համար անհրաժեշտ վերիֆիկացիոն մեխանիզմների հաստատումից»:

Placeholder
Հասցեական անդրադառնալ այն կողմին, որը խուսափում է պահպանել հրադադարի ռեժիմը. ՊՆ-ի հորդորը՝ միջազգային հանրությանը