Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իտալացի սենատորին
Քաղաքական
17:05 16/10/2020
Աշխարհ

Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իտալացի սենատորին

Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Իտալիայի նախկին փոխվարչապետ ու ներքին գործերի նախարար, ներկայումս սենատոր, «Լիգա» կուսակցության ղեկավար Մատեո Սալվինիին, որը միացել էր Իտալիայում հայերի բողոքի հավաքին՝ ընդդեմ թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայի։

«Շնորհակալություն սենատոր Սալվինիին, որ արդարության և Արցախի ժողովրդի կյանքի իրավունքի համար բարձրացրել է ձայնը»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում։

«Մենք չպետք է մոռանանք այն տառապանքները, որոնք ապրել են մեզ հարազատ այն մարդիկ, որի մասին շատ քիչ են խոսում: Հռոմում ես այսօր իմ ու «Լիգայի» աջակցությունը հայտնեցի հայերի խաղաղ գոյության իրավունքին։ Նախ նրանք իմացան ցեղասպանության սարսափը և այժմ հետապնդվում են Ղարաբաղում: Եթե ԵՄ-ն ինչ-որ իմաստ ունի, ապա պաշտպանեք այս եղբայրներին, Մերձավոր Արևելքում և Կովկասում եվրոպական քաղաքակրթության ֆորպոստին»,- ավելի վաղ  գրել էր Մատեո Սալվինին։

 

 

Placeholder
Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իտալացի սենատորին