Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վիդեոկոնֆերանսի ձևաչափով հրավիրել է Անվտանգության խորհրդի մշտական անդամների մասնակցությամբ խորհրդակցություն։
Կրեմլի պաշտոնական էջի փոխանցմամբ, քննարկվել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև՝ ռազմավարական միջուկային զենքի զինանոցների փոխադարձ կրճատման պայմանավորվածության շուրջ առկա երկխոսությունը։
Անվտանգության խորհրդի մասնակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության շուրջ առկա իրադրության վերաբերյալ։
Խորհրդակցությանը մասնակցել են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն, Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովւ, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, արտքաին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։