Գերեվարված երկու հայ զինվորները զանգահարել են ծնողներին
Իրավունք
16:48 17/10/2020
Տարածաշրջան

Գերեվարված երկու հայ զինվորները զանգահարել են ծնողներին

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն իր ֆեյսբուքի էջում գրել է, որ Ադրբեջանին պարտավորեցվել է  ապահովել Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը:

Ջեյնալյանը  իր և փաստաբան Սիրանուշ Սահակյանի հայտարարությունը հրապարակել է ֆեյսբուքի էջում.

«Սիրելիներս,

Քիչ առաջ գերեվարված  Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին, նրանք ողջ են, գտնվում են հոսպիտալում։

Հիշեցնեմ, երեկ՝ 16.10. 2020թ Մսրդու Իրավունքների Եվրոպական Դատարանը բավարարել էր հայ դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությունը ապահովել Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը։ Միևնույն ժամանակ Դատարանը պահանջել է Ադրբեջանից մինչև 22.10.2020թ․ Եվրոպական դատարանին ներկայացնել տեղեկություններ վերջիններիս որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ»։
 

Placeholder
Գերեվարված երկու հայ զինվորները զանգահարել են ծնողներին