Արցախի ԱԻՊԾ. Գիշերվա հրետակոծությունից տուժել է 3 քաղաքացիական անձ
Իրավունք
10:26 17/10/2020
Հայաստան

Արցախի ԱԻՊԾ. Գիշերվա հրետակոծությունից տուժել է 3 քաղաքացիական անձ

Հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ադրբեջանական զինուժի թիրախակետում դարձյալ Ստեփանակերտն է հայտնվել:

Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխանցմամբ, գիշերվա ընթացքում հակառակորդը տարբեր զինատեսակներով ու կասետային ռումբերով հրթիռակոծել է կենտրոնական ու ծայրամասային մի քանի փողոցներ՝ զգալի վնաս հասցրել մարդկանց սեփական ունեցվածքին, ավերել բնակարաններ: Նաև տնտեսական նշանակության մեկ օբյեկտի է հարված հասել:

Ընդհանուր վնասների չափը ճշտվում է: Գիշերվա հրետակոծությունից տուժել է 3 քաղաքացիական անձ, նրանց տեղափոխել են հիվանդանոց:

 

Placeholder
Արցախի ԱԻՊԾ. Գիշերվա հրետակոծությունից տուժել է 3 քաղաքացիական անձ