Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ատլանտայի հայությունը նույնպես միացել է ընդդեմ Արցախի դեմ պատերազմի ակցիաներին
Եվրոպական երկրներում, ամերիկյան քաղաքներում ապրող հայությունը նախօրեին կաթվածահար էր արել գլխավոր մայրուղիների երթևեկությունը՝ աշխարհի ուշադրությունը հրավիրելու ԱՐցախում տեղի ունեցող պատերազման հանցագործություններին, բողոքելով միջազգային հանրության անտարբերությունից։
ԱՄՆ Ջորջիա Նահանգի Ատլանտա քաղաքաի հայությունը ևս միացել է այդ ակցիաներին։ Հայ համայնքի ներկայացուցիչները ակցիայից լուսանկարներ են ուղարկել խմբագրություն։
«Ատլանտայի հայությունը նույնպես միանում է մեր հայրենակիցներին՝ իր բողոքի ձայնն արտահայտելով միջազգային լրատվամիջոցների և հանրության անտարբերության և անգործության նկատմամբ՝ պահանջելով պատշաճ ուշադրություն»,-նշում են նրանք։

