Բաքուն Պետդումայի պատգամավոր Միլոնովին ընդգրկեց անցանկալի անձանց ցուցակում` Արցախ կատարած այցի պատճառով
Քաղաքական
09:00 17/10/2020
Տարածաշրջան

Բաքուն Պետդումայի պատգամավոր Միլոնովին ընդգրկեց անցանկալի անձանց ցուցակում` Արցախ կատարած այցի պատճառով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովին ընդգրկել է անցանկալի անձանց ցուցակում՝ Բաքվի հետ չհամաձայնեցված Լեռնային Ղարաբաղ այց կատարելու պատճառով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք խստորեն դատապարտում ենք Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի անդամ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամի անօրինական այցը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան: Նման այց կատարելու համար Վիտալի Միլոնովի անունն ընդգրկվել  է այն մարդկանց ցանկում, որոնց արգելվում է մուտք գործել Ադրբեջան»,- ասվում է ԱԳՆ-ի կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Զեկույցում նշվում է նաև, որ այդ այցը, որը բացահայտ աջակցություն է ցույց տալիս տեղի իշխանությանը, բացարձակապես հակասում է Ադրբեջանի և Ռուսաստանի բարձր մակարդակի հարաբերություններին: 

Placeholder
Բաքուն Պետդումայի պատգամավոր Միլոնովին ընդգրկեց անցանկալի անձանց ցուցակում` Արցախ կատարած այցի պատճառով