Դերասանուհի Արսինե Նավասարդյանը՝ որդու մասին ադրբեջանական մամուլում տարածված լուրի վերաբերյալ
Տարածաշրջան
11:27 18/10/2020
Հայաստան

Դերասանուհի Արսինե Նավասարդյանը՝ որդու մասին ադրբեջանական մամուլում տարածված լուրի վերաբերյալ

Դերասանուհի Արսինե Նավասարդյանը գրում է. 

«Իմ անունն է Արսինե Նավասարդյան։ Ես Հայաստանում հայտնի դերասանուհի և նկարչուհի եմ։ Ես հայտարարում եմ ի լուր ամբողջ աշխարհի, որ նկարում իմ տղան է (ձախից) իր ընկերոջ հետ։ Մենք հայ ենք՝ Հայաստանի Հանրապետության հայ քաղաքացիներ։ Մենք մեր ընտանիքով միշտ եղել ենք հայ և միշտ կմնանք հայ։ Ուզում եմ հայտարարել, որ ադրբեջանական մամուլը ամենակեղտոտ ձևով տարածում է սուտ ինֆորմացիա իմ տղայի, նրա ընկերների և մյուս հայ քաջորդիների մասին կեղտոտ ձևով ստելով՝ իբր թե նրանք արտասահմանյան վարձկաններ են»։ 

 

Placeholder
Դերասանուհի Արսինե Նավասարդյանը՝ որդու մասին ադրբեջանական մամուլում տարածված լուրի վերաբերյալ