Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վիեննայի օպերայի մոտակայքում հայերը «երաժշտական ցույց» էին կազմակերպել։ Վիեննայում տեղի է ունեցել հանրահավաք և մոմավառություն ՝ նվիրված Արցախյան պատերազմի զոհերին:
«Խաղաղություն Արցախին» կարգախոսի ներքո հավաքն ուղեկցվել է երաժշտական մայրաքաղաքում՝ հայ երաժիշտների ելույթով: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Վիեննայի օպերային թատրոնի առջև ելույթ են ունեցել աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, դաշնակահար Նարե Արղամանյանը, դուդուկահար Արամ Իփեկջյանը, ջութակահար Գայանե Միրզոյանը, երգչուհիներ Ստելլա Գրիգորյանը և Թերեզա Բեգլարյանը:
Հանդիպումը կազմակերպվել էր Հայ դատի հանձնախմբի գրասենյակի և Ավստրիայի հայ ուսանողական խորհրդի կողմից:
Նյութի սկզբնաղբյուր՝ Regional Post - Caucasus
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)