Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է զենքի վաճառքի էմբարգոյի վերացման մասին
Քաղաքական
10:22 18/10/2020
Տարածաշրջան

Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է զենքի վաճառքի էմբարգոյի վերացման մասին

Թեհրանի նկատմամբ ՄԱԿ-ի կողմից զենքի վերաբերյալ էմբարգոն այսօրվանից վերանում, Իրանը կկարողանա գնել և վաճառել զենք։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։

Կիրակի օրը հանվել են զենքի փոխադրման, դրան առնչվող գործողությունների և ֆինանսական ծառայությունների բոլոր սահմանափակումները։

Միևնույն ժամանակ, գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Իրանը սեփական արտադրության շնորհիվ ապահովում է երկրի պաշտպանական կարիքների 90 տոկոսը  և կախված չէ արտասահմանյան երկրներից։

Նշենք, որ Իրան զենքի ներկրման սահմանափակումների գործողությունների ժամկետը՝ համաձայն միջուկային գործարքի պայմանների, լրանում է 2020 թվականի հոկտեմբերի 18-ին:

 

Placeholder
Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է զենքի վաճառքի էմբարգոյի վերացման մասին