Շատ կարևոր է աջակցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին. Արծրուն Հովհաննիսյան
Քաղաքական
20:40 19/10/2020
Հայաստան

Շատ կարևոր է աջակցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին. Արծրուն Հովհաննիսյան

«Շատ կարևոր է հիմա աջակցել այս հիմնադրամին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» էջը։

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է մեր երկու Հայրենիքների սահմանները պաշտպանելիս զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ընտանիքներին ապահովագրելու և հատուցումներ տրամադրելու նպատակով: Յուրաքանչյուրիս փոքր ներդրումն արդեն իսկ հնարավորություն է տվել իրականություն դարձնելու այս նպատակը, և մենք վստահ ենք, որ մեր համախմբվածության, կատարած պարտադիր վճարումների և նվիրաբերությունների միջոցով Հիմնադրամը կշարունակի երաշխավորել սահմանին կանգնած զինվորի ապահովությունը:
 

Placeholder
Շատ կարևոր է աջակցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին. Արծրուն Հովհաննիսյան