Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սիրիայից Լեռնային Ղարաբաղ գրոհայինների նոր խումբ է ուղարկվել. Ռիա նովոստի
Անցյալ ուրբաթ Սիրիայից ավելի քան հազար զինյալ է ուղարկվել Լեռնային Ղարաբաղ: Ռիա Նովոստիին հայտնել է աղբյուրը: Նաև հայտնել է, որ առաջիկա օրերին նախապատրաստվում է ևս մի խմբի տեղափոխումը:
Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադն ավելի վաղ տված հարցազրույցում հայտարարել էր, որ Թուրքիան Բաքվին օգնելու համար օգտագործում է Սիրիայից և այլ երկրներից ահաբեկիչներին:
Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը ևս հայտնել էր, որ Մերձավոր Արևելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վարձկաններն ակտիվորեն տեղափոխվում են հակամարտության գոտի, ընդ որում, խոսքը հարյուրավոր և արդեն նույնիսկ հազարավոր արմատականների մասին: