Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ջարդուխուրդ ենք անում հակառակորդին..., առանց դուխներս գցելու. առաջնագծից
Արցախի պաշտպանության բանակը շարունակում է տեսանյութեր հրապարակել ռազմաճակատից։
Տղաները վստահեցնում են՝ իրենց ոգին բարձր է, պայքարն էլ՝ ազատագրական։
«Հայոց ազգը միշտ փայլել է ոչ միայն իր հոգևոր գանձերով, իր հերոսներով, այլ նաև իր ազատագրական պայքարով։ Հայ ազգը երբեք նվաճողական պատերազմ չի վարել։ Մեր գործն արդար է, դա է մեզ պարտավորեցնում, որ մենք հաղթենք»,- ասում է զինվորներից մեկը։
Մյուսն էլ վստահեցնում է՝ մեր սահմանը միշտ կայուն է.
«Ես ձեզ խոստանում եմ՝ հաղթելու ենք այս պատերազմում։ Ջարդուխուրդ ենք անում հակառակորդին, առանց խուճապի մատնվելու, առանց դուխներս գցելու»։