Հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը թշնամին հրթիռակոծվել է Մարտունին և Քաշաթաղի մի քանի համայնքները. ԱԻՊԾ
Քաղաքական
10:27 19/10/2020
ԼՂՀ

Հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը թշնամին հրթիռակոծվել է Մարտունին և Քաշաթաղի մի քանի համայնքները. ԱԻՊԾ

Հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը մղված մարտերին զուգահեռ, Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակ բացել Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«Մասնավորապես, հրթիռակոծվել են Մարտունի քաղաքը, Քաշաթաղի շրջանի Ուռեկան, Իշխանաձոր, Այգեհովիտ և Վուրգավան համայնքները։

Տուժածների ու վնասների մասին տեղեկությունները ճշտվում են»,- ասված է ԱԻՊԾ տարածած հաղորդագրությունում։

Placeholder
Հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը թշնամին հրթիռակոծվել է Մարտունին և Քաշաթաղի մի քանի համայնքները. ԱԻՊԾ