Առավոտյան թշնամական ուժերը վերսկսել են հրետանային հրետակոծությունները. Արցախի ՊՆ
Քաղաքական
09:13 19/10/2020
ԼՂՀ

Առավոտյան թշնամական ուժերը վերսկսել են հրետանային հրետակոծությունները. Արցախի ՊՆ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ առավոտյան, չնայած հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությանը, թշնամական ուժերը վերսկսել են հրետանային հրետակոծությունները հյուսիսային և հարավային ուղղություններում:

ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակակետերը լռեցնելու համար դիմում եմ համարժեք գործողությունների՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ իրադրությունը:

 

 

Placeholder
Առավոտյան թշնամական ուժերը վերսկսել են հրետանային հրետակոծությունները. Արցախի ՊՆ