Սիրիայից Լեռնային Ղարաբաղ գրոհայինների նոր խումբ է ուղարկվել. Ռիա նովոստի
Քաղաքական
13:19 19/10/2020
Աշխարհ

Սիրիայից Լեռնային Ղարաբաղ գրոհայինների նոր խումբ է ուղարկվել. Ռիա նովոստի

Անցյալ ուրբաթ Սիրիայից ավելի քան հազար զինյալ է ուղարկվել Լեռնային Ղարաբաղ: Ռիա Նովոստիին հայտնել է  աղբյուրը: Նաև հայտնել է, որ առաջիկա օրերին նախապատրաստվում է ևս մի խմբի տեղափոխումը:

Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադն ավելի վաղ տված հարցազրույցում հայտարարել էր, որ Թուրքիան Բաքվին օգնելու համար օգտագործում է Սիրիայից և այլ երկրներից ահաբեկիչներին:

Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը ևս հայտնել էր, որ Մերձավոր Արևելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վարձկաններն ակտիվորեն տեղափոխվում են հակամարտության գոտի, ընդ որում, խոսքը հարյուրավոր և  արդեն նույնիսկ հազարավոր արմատականների մասին:

Placeholder
Սիրիայից Լեռնային Ղարաբաղ գրոհայինների նոր խումբ է ուղարկվել. Ռիա նովոստի