Երևանում 15 մլն դոլար արժեցող նոր հիվանդանոց կկառուցվի
Առողջություն
12:03 20/10/2020
Հայաստան

Երևանում 15 մլն դոլար արժեցող նոր հիվանդանոց կկառուցվի

«Առաջարկում ենք Հրաչյա Ներսիսյանի 10 հասցեով գտնվող հողային տարածքի նպատակային նշանակությունը փոխել»,- Երևանի ավագանու այսօրվա նիստում ասաց Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Վահան Խաչատրյանը։

Նա նշեց, որ նախագիծը շուրջ 15 միլիոն դոլարի չափով մասնավոր ներդրումներ կներգրավի` հիվանդանոցի կառուցման համար։  Նախագծի ընդունումից և հիվանդանոցի կառուցումից հետո 450 աշխատատեղ կստեղծվի։

Նախագծին կողմ էին ավագանու գրանցված 36 անդամները։

Placeholder