«Նիկո» պատկերասրահում տեղի կունենա «Երաժշտությունը Արցախի համար» համերգը
Մշակույթ
17:20 20/10/2020
Հայաստան

«Նիկո» պատկերասրահում տեղի կունենա «Երաժշտությունը Արցախի համար» համերգը

Մոսկվայում հոկտեմբերի 21-ին՝ ժամը 19:00-ին, «Նիկո» պատկերասրահում տեղի կունենա «Երաժշտությունը Արցախի համար» խորագրով բարեգործական  համերգը, որին կմասնակցեն նշանավոր արտիստներ աշխարհի տարբեր երկրներից:

ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Հայաստանից համերգին կմասնակցեն Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Վարսենիկ Ավանյանը և դաշնակահար Ելենա Վարդազարյանը:

Համերգը կհեռարձակվի նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆեյսբուքյան էջով:

Placeholder
«Նիկո» պատկերասրահում տեղի կունենա «Երաժշտությունը Արցախի համար» համերգը