Թշնամին հրետանի է կիրառել Մարտունի քաղաքի և Հերհեր գյուղի ուղղությամբ
Քաղաքական
23:11 21/10/2020
ԼՂՀ

Թշնամին հրետանի է կիրառել Մարտունի քաղաքի և Հերհեր գյուղի ուղղությամբ

Օրվա ընթացքում Արցախի Հանրապետության Մարտունու և Մարտակերտի շրջանները դարձյալ հայտնվել են ադրբեջանական ագրեսիայի թիրախում: Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ 

Մասնավորապես, ադրբեջանական զինուժը հրետանի է կիրառել Մարտունի քաղաքի և նույն շրջանի Հերհեր գյուղի ուղղությամբ, նյութական վնաս պատճառել խաղաղ բնակչությանը:

Արդեն երկրորդ օրն է թշնամին ռազմական ավիացիա է կիրառում Մարտակերտ քաղաքի և հարակից գյուղերի ուղղությամբ: Այստեղ էլ էական վնասները շատ են:

Օրվա ընթացքում քաղաքացիական բնակչության շրջանում բարեբախտաբար զոհեր ու վիրավորներ չեն եղել:

Placeholder
Թշնամին հրետանի է կիրառել Մարտունի քաղաքի և Հերհեր գյուղի ուղղությամբ