Տարածաշրջանային երկրներն այս իրողությանը չեն դրսևորել լուրջ հակազդեցություն. Փաշինյան
Քաղաքական
11:42 21/10/2020
Հայաստան

Տարածաշրջանային երկրներն այս իրողությանը չեն դրսևորել լուրջ հակազդեցություն. Փաշինյան

«Միջազգային մակարդակով հաստատվել է, որ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով Սիրիայից վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվում տարածաշրջան Թուրքիայի միջոցով, որը լրջագույն վտանգներ է ստեղծում տարածաշրջանի համար: Ցավոք տարածաշրջանային երկրներն այս իրողությանը չեն դրսևորել լուրջ հակազդեցություն»,-  Իրանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ, «Իրան» օրաթերթին տված հարցազրույցում ասել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Նրա խոսքով, կասկածից վեր է, որ արտաքին ահաբեկիչների ներկայությունը ստեղծելու է այնպիսի սպառնալիքներ, որոնց տարածաշրջանային հետևանքներն ապագայում են երևալու:

«Տարածաշրջանային երկրները պետք է ավելի լուրջ մոտենան այս խնդրին»,- նշել է վարչապետ Ն. Փաշինյանը:

Placeholder
Տարածաշրջանային երկրներն այս իրողությանը չեն դրսևորել լուրջ հակազդեցություն. Փաշինյան