Զոհվել է Մնջախաղի թատրոնի դերասան Հովհաննես Հաջինյանը
Մշակույթ
23:32 20/10/2020
Հայաստան

Զոհվել է Մնջախաղի թատրոնի դերասան Հովհաննես Հաջինյանը

Զոհվել է Մնջախաղի թատրոնի դերասան Հովհաննես Հաջինյանը։ Լուրը հայտնում են թատրոնից։ 

«Մեր ընկերը, գործընկերը, անզուգական մնջախաղացը անմահացավ։ Միացավ անմահ քաջերի երկնային զորքին։

Հոգիդ Լույսի մեջ՝ սիրելի եղբայր»,- նշված է թատրոնի ֆեյսբուքյան էջում կատարված գրառման մեջ։ 

Մնջախաղաց, պարող Հովհաննես Հաջինյանը ծնվել է 1981թ. ապրիլի 10-ին, Երևանում: 1996թ-ից պարել է հիպ-հոպ ոճի պարեր և մասնակցել մի շարք փառատոների: 1998թ. «Կանազ» մշակույթի տանը ծանոթացել է մնջախաղաց Արա Հարությունյանի հետ, որից հետո ընդունվել է նրա պարի խումբ: 2001-06թթ բնակվել է Մոսկվայում, սակայն պարբերաբար եկել է Հայաստան: 2003թ. եղել է «Միմ Ստուդիո» թատերախմբի համահիմնադիրը, որի շրջանակներում մասնակցել է մի շարք փառատոների, մրցույթների և արժանացել 1-ին տեղերի: 2006թ. ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի վավերագրական ֆիլմի ռեժիսուրայի բաժին: 2013թ-ից աշխատում է Երևանի Մնջախաղի պետական թատրոնում` որպես մնջախաղաց-դերասան:

 

Placeholder
Զոհվել է Մնջախաղի թատրոնի դերասան Հովհաննես Հաջինյանը