«Երազ իմ երկիր հայրենի» երգը՝ Ղազանչեցոց եկեղեցուց
Մշակույթ
09:45 21/10/2020
ԼՂՀ

«Երազ իմ երկիր հայրենի» երգը՝ Ղազանչեցոց եկեղեցուց

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Զոհրաբ Զոհրաբյանը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում կատարում է «Երազ իմ երկիր հայրենի» երգը: 

«Սպասում ենք մեր քաջերի հաղթական վերադարձին»,- նշված է օպերայի և բալետի թատրոնի ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը հավածներ էր հասցրել Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն, կրել է վնասներ: 

Ղազանչեցոց եկեղեցին համարվում է Արցախի հոգևոր ամենախոշոր կառույցներից մեկը: Ղազանչեցոց եկեղեցին XIX դարի հայկական ճարտարապետական արվեստի ուժի և հայ շինարարի կառուցող լինելու հանճարի վկայությունն է:

Պատերազմի տարիներին՝ 1989-ից, վանքը դարձել էր զինապահեստ, դրանից առաջ էլ ադրբեջանցիերը այն վերածել էին անասնագոմի: Արցախյան գոյամատի ընթացքում գնդակոծված Շուշիում զգալի վնասվել էր նաև Ղազանչեցոց եկեղեցին: Եկեղեցին վերջնականապես նորոգվել է մայիսյան հաղթանակից հետո՝ 1994-1998 թվականներին:

Placeholder
«Երազ իմ երկիր հայրենի» երգը՝ Ղազանչեցոց եկեղեցուց