Պրոֆեսորի խորհուրդը՝ չիջեցնել ջերմությունը Քովիդ-19-ի կասկածի դեպքում
Առողջություն
17:59 21/10/2020
Աշխարհ

Պրոֆեսորի խորհուրդը՝ չիջեցնել ջերմությունը Քովիդ-19-ի կասկածի դեպքում

Կորոնավիրուսային  հիվանդության սկզբանական շրջանում  բուժումը կատարվում է նույն մեթոդներով, ինչ գրիպի և շուր շնչառական վարակների դեպքում: Այս մասին «Говорит Москва»-ի հետ զրույցում ասել է պրոֆեսոր, Ռուսաստանի Դաշնային բժշկակենսաբանական գործակալության գլխավոր վարակաբան Վլադիմիր Նիկիֆորովը:

Նա նշել է, որ բարձր ջերմությունը վարակի, հիվանդության նշան է, նաև նշան է, որ օրգանիզմը պայքարում է:

«Այդ պատճառով մինչև 38,3-38,5 աստիճանը պետք չէ որևէ բան անել: Պետք է համբերել, որովհետև սա վիրուսային ագրեսիայի պայմաններում իմունային համակարգի օպտիմալ ջերմաստիճանն է: Եթե ջերմությունն այս ցուցանիշից ավելի բարձր է, ապա, ինչպես ասում են, ինչ որ բան այն չէ, արդեն կարելի է ջերմությունն իջեցնել, բայց մինչև 36,6-ը»,- ասել է պրոֆեսորը:

Վլադիմիր Նիկիֆորովը նշել է, որ կորոնավիրուսը սովորական շնչառական վիրուս է, պետք չէ իջեցնել ջերմությունը 37-38–ի, այդ դեպքում իմունային համակարգը կստանա «հարված», որի կարիքն ընդհանրապես չկա:

Միևնույն ժամանակ նա հավելել է, որ որոշ դեպքերում անհրաժեշտ է իջեցնել ջերմությունը, օրինակ՝ «եթե երեխաները ծանր են տանում»:

Placeholder