Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տորոնտոյում կազմակերպել է յուրօրինակ բողոքի ակցիա, որը միևնույն ժամանակ փերֆորմանս է՝ «Արտ-ինստալյացիա. Լվացք»: Արտիստները՝ պահանջում են խաղաղություն, Արցախի Հանրապետության անկախության ճանաչում: Այս մասին տեղեկանում ենք նկարչուհի Մարիամ Մուղդուսյանի ֆեյսբուքյան էջից, որը նաև ակցիայի կազմակերպիչներից է:
«Արյունոտ լվացքներ փռելով և մարդկանց հագուստների միջոցով մարմանավորելով այն, ինչ այս պահին տեղի է ունենում Արցախում, փորձել ենք ստանալ քաղաքի իմիտացիան անմիջապես ռմբակոծությունից հետո: Գուցե այդ ընթացքում, երբ ռմբակոծություն է եղել, ինչ-որ տեղից երաժշտություն է հնչում»,- նշվում է Մարիամ Մուղդուսյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում:
Հայ, եգիպտացի, սիրիացի, իրաքցի արտիստներն իրենց կենդանի կատարումներով ուղեկցել են փերֆորմանսը: Օտարազգի երաժիշտներն այդպես իրենց աջակցությունն են հայտնել Արցախին, խաղաղություն մաղթել Հայաստանին։
«Այստեղ ներկայացվում է հայ իրականությունը, բայց ամենուր, որտեղ պատերազմ է ընթանում, հենց նման տեսարան է»,- նշվում է տեսանյությում:











Լուսանկարները՝ Մարիամ Մուղդուսյանի ֆեյսբուքյան էջից: