Վրաստանում զինված հարձակում է իրականացվել բանկի վրա
Իրավունք
17:38 21/10/2020
Տարածաշրջան

Վրաստանում զինված հարձակում է իրականացվել բանկի վրա

Վրաստանի Զուգդիդ քաղաքում վրացական բանկի մասնճյուղի վրա զինված  հարձակում է իրականացվել։ «Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ,  ականատեսները պատմել են, որ հանցագործը պատանդ է վերցրել բանկի աշխատակիցներին, նրանցից մեկը հասցրել է սեղմել տագնապի կոճակը։

Դեպքի վայրում աշխատում է  ոստիկանությունը։ Տարածքը շրջափակված է։ Այնտեղ է գտնվում նաև հատուկ նշանակության ջոկատը։ Պատանդառվածների մի մասը կարողացել է դուրս գալ բանկից հրշեջ մեքենայի կռունկի օգնությամբ։ Իրավապահները նրանց տեղափոխել են ոստիկանություն հարցաքննելու։

Placeholder
Վրաստանում զինված հարձակում է իրականացվել բանկի վրա