ԼՂ-ում ռազմական գործողությունները նպաստում են COVID-19-ի տարածման կտրուկ աճին․ ԱՀԿ
Քաղաքական
18:58 22/10/2020
Աշխարհ

ԼՂ-ում ռազմական գործողությունները նպաստում են COVID-19-ի տարածման կտրուկ աճին․ ԱՀԿ

Արցախում և հարակից շրջաններում հակամարտության սրումը նպաստում է կորոնավիրուսի տարածման կտրուկ աճին: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլուգեի կողմից հրապարակված հայտարարության մեջ:

«Սեպտեմբերի վերջից սկսած ԼՂ-ում բռնությունների հետևանքով տեղահանվել են տասնյակ հազարավոր քաղաքացիներ, հարյուրավոր քաղաքացիներ վիրավորվել են և սպանվել: Մենք խորապես ցավում ենք հակամարտությունից տուժած յուրաքանչյուր ընտանիքի և բնակչի համար»,- նշել է նա։

Այնուհետև Հանս Կլուգեն ասել է, որ ռազմական գործողություններն արդեն նպաստում են COVID-19-ի տարածման կտրուկ աճին․ «Բռնության և հետագա տեղահանման շարունակական գործընթացներն  էլ ավելի կսրեն անորոշությունն առողջապահության բնագավառում»:

Տնօրենը նաև շեշտել է, որ ռազմական գործողությունները հանգեցնում են բնակչության բժշկական օգնության տրամադրման խափանմանը, քանի որ լրացուցիչ ծանրաբեռնվածություն են ստեղծում արդեն ծանրաբեռնված առողջապահական համակարգերի համար:
 

Placeholder
ԼՂ-ում ռազմական գործողությունները նպաստում են COVID-19-ի տարածման կտրուկ աճին․ ԱՀԿ