Իրանի տարածք շարունակում են հրթիռներ ընկնել
Քաղաքական
10:54 22/10/2020
Տարածաշրջան

Իրանի տարածք շարունակում են հրթիռներ ընկնել

Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի նահանգապետի քաղաքական և անվտանգության փոխնախարարը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության տարածքից Իրանի սահմանամերձ Խոդաաֆարին քաղաքի մերձակա տարածքներում ընկել է ավելի քան 70 հրթիռ:

Parstoday-ի փոխանցմամբ, Արևելյան Ատրպատական նահանգի նահանգապետի քաղաքական և անվտանգության հարցերով տեղակալ Ալիար Ռաստգուն  չորեքշաբթի օրը հայտարարել է. «Բարեբախտաբար, հրթիռներն ընկել են Խոդաաֆարին քաղաքի մերձակա գյուղերի գյուղատնտեսական տարածքներում,  չպատճառելով մարդկային կամ ֆինանսական կորուստներ»:

Ռաստգուն հավելել է, որ ղարաբաղյան հակամարտության ընթացքում, մինչ օրս Իրանի տարածքում ընկել է ընդհանուր թվով 68 հրթիռ, իսկ միայն այսօր՝ 71:

Նա նշել է, որ Իրանի սահմանային ուժերը ձեռնարկել են համապատասխան քայլեր  և հակամարտությունում  ներգրավված կողմերին լուրջ նախազգուշացում է տրվել՝ նման դեպքերը կանխելու համար։

Placeholder
Իրանի տարածք շարունակում են հրթիռներ ընկնել