Ասկերանի Ավետարանոց համայնքի հրետակոծությունից քաղաքացի է վիրավորվել
Քաղաքական
23:17 23/10/2020
ԼՂՀ

Ասկերանի Ավետարանոց համայնքի հրետակոծությունից քաղաքացի է վիրավորվել

Հրետակոծվել է Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքը։ Այս մասին հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ 

Քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ վիրավոր։ Վիճակն ըստ բժիշկների` բավարար է։

Կան նաև նյութական մեծ վնասներ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ թշնամական ուժերը նորից նշանառության տակ են առել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ խատելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Հրթիռակոծության հետևանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շենք-շինություններն ու խանութները: Վնասվել է նաև թաղամասը սնուցող գազատարը:

 

Placeholder
Ասկերանի Ավետարանոց համայնքի հրետակոծությունից քաղաքացի է վիրավորվել