ՊՆ ներկայացուցիչ. Ադրբեջանցիները զրահատեխնիկան թողել ու փախել են
Քաղաքական
20:56 23/10/2020
Հայաստան

ՊՆ ներկայացուցիչ. Ադրբեջանցիները զրահատեխնիկան թողել ու փախել են

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրել է.

«Ալիևի «փառավորներ», որ զրահատեխնիկան թողել ու փախել եք, ձորերի մեջ ձեր անփառունակ մահն եք գտնելու»։

Ավելի վաղ ՊՆ խոսնակը հայտնել էր, որ ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, գերեվարվել՝ ադրբեջանական զինուժի զինծառայող։ 

«Հարավային ուղղությամբ հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում  ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել: Գերեվարվել է ադրբեջանական զինուժի զինծառայող, որը այս պահին վիրահատվում է հայ ռազմաբժիշկների կողմից»,-հայտնել էր Շուշան Ստեփանյանը։

Placeholder
ՊՆ ներկայացուցիչ. Ադրբեջանցիները զրահատեխնիկան թողել ու փախել են