Իսրայելի հայ համայնքը պահանջել է իշխանություններից զենք չվաճառել Թուրքիային ու Ադրբեջանին
Օրվա թեմա
23:36 22/10/2020
Աշխարհ

Իսրայելի հայ համայնքը պահանջել է իշխանություններից զենք չվաճառել Թուրքիային ու Ադրբեջանին

Իսրայելի հայ համայնքը բողոքի ակցիա է իրականացել ու պահանջել իշխանություններից զենք չվաճառել ահաբեկչական և ցեղասպան Թուրքիային ու Ադրբեջանին: Այս մասին տեղեկանում ենք Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջից, որտեղ ներկայացված են նաև ակցիայից լուսանկարներ։  

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել է խորհրդատվությունների համար Իսրայելից իր դեսպանին հետ կանչելու մասին՝ այդ երկրի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու պատճառով:

Placeholder
Իսրայելի հայ համայնքը պահանջել է իշխանություններից զենք չվաճառել Թուրքիային ու Ադրբեջանին