ԱՀԿ ղեկավարը նախազգուշացնում է համաճարակի շատ դժվար ամիսների մասին
Աշխարհում
22:51 23/10/2020
Աշխարհ

ԱՀԿ ղեկավարը նախազգուշացնում է համաճարակի շատ դժվար ամիսների մասին

Առաջիկա ամիսներին կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը շատ բարդ կլինի։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյսուսը։ 

«Մենք գտնվում ենք COVID-19 համաճարակի կրիտիկական կարևոր խաչմերուկում, հատկապես Հյուսիսային կիսագնդում: Հաջորդ մի քանի ամիսները շատ դժվար կլինեն, և որոշ երկրներ գտնվում են վտանգավոր եզրագծում», - նախազգուշացրել է Գեբրեյսուսը:

Ինչպես բացատրել է ԱՀԿ ղեկավարը, շատ պետություններ բախվում են դեպքերի կտրուկ աճի, ինչը սպառնում է շուտով սպառել առողջապահական համակարգի ռեսուրսները:

Placeholder
ԱՀԿ ղեկավարը նախազգուշացնում է համաճարակի շատ դժվար ամիսների մասին