Իրանն ուժեղացրել է սահմանների պահպանությունը ԼՂ-ում իրավիճակի սրման ֆոնին
Քաղաքական
16:28 23/10/2020
Տարածաշրջան

Իրանն ուժեղացրել է սահմանների պահպանությունը ԼՂ-ում իրավիճակի սրման ֆոնին

Իրանի զինվորականներն ուժեղացրել են իրենց սահմանների պահպանությունը՝ պայմանավորված Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակով։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է երկրի զինված ուժերի ներկայացուցիչ, գեներալ Աբոլֆազլ Շեկարչին:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումների և  միջազգային իրավունքի և բարիդրացիության սկզբունքների չպահպանման հետևանքով ... Իրանի զինված ուժերը, ամրապնդելով իրենց պաշտպանական գծերը, հայտարարում են, որ երկրի սահմանային շրջանների և այնտեղ ապրող մարդկանց անվտանգությունը մեր կարմիր գիծն է», - ասված է բարձրաստիճան զինվորականի  հայտարարության մեջ:

Սրա հետ կապված նա մատնանշել է ղարաբաղյան հակամարտության գոտուց Իրանի տարածք արկերի ընկնելը՝ կողմերին խորհուրդ տալով «չանցնել Իրանի կարմիր գծերը» և իրենց խնդիրները լուծել երկխոսության ճանապարհով,  հակառակ դեպքում Իրանը «չի հանդուրժի» և հակամարտության կողմերը «անկասկած կզղջան»։

Parstoday-ը գրել էր, Արևելյան Ատրպատական նահանգի նահանգապետի քաղաքական և անվտանգության հարցերով տեղակալ Ալիար Ռաստգուն  հայտարարել էր՝ ղարաբաղյան հակամարտության սրման ընթացքում՝  մինչ հոկտեմբերի 22-ն Իրանի տարածքում ընկել է ընդհանուր թվով 68 հրթիռ, իսկ միայն այդ օրը՝ 71:

Placeholder
Իրանն ուժեղացրել է սահմանների պահպանությունը ԼՂ-ում իրավիճակի սրման ֆոնին