Ստեփանակերտում հրթիռակոծությունից վնասվել է գազատարը
Քաղաքական
22:25 23/10/2020
ԼՂՀ

Ստեփանակերտում հրթիռակոծությունից վնասվել է գազատարը

Թշնամական ուժերը նորից նշանառության տակ են առել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ խատելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Այս մասին հայտնում է  Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ 

Հրթիռակոծության հետևանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շենք-շինություններն ու խանութները: Վնասվել է նաև թաղամասը սնուցող գազատարը:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարներն այս պահին կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ:

Մարդկային կորուստներ՝ չկան:

 

Placeholder
Ստեփանակերտում հրթիռակոծությունից վնասվել է գազատարը