Մոսկվայում անցկացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի  «Սպորտում՝ դոպինգի դեմ» կոնվենցիայի  խորհրդաժողովը
Սպորտ
20:30 23/10/2020
Աշխարհ

Մոսկվայում անցկացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Սպորտում՝ դոպինգի դեմ» կոնվենցիայի խորհրդաժողովը

Մոսկվայում  անցկացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի  «Սպորտում՝  դոպինգի դեմ» կոնվենցիայի  խորհրդաժողովի յոթերորդ նստաշրջանը։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

Երկօրյա միջոցառմանը մասնակցել են նախագահության ղեկավար  Մարկոս Դիասը / Դոմինիկյան հանրապետություն / , նրա տեղակալներ ,  ՌԴ-ի  և Սենեգելի սպորտի նախարարներ Օլեգ Մատիցինը, Մատար Բան և այլոք։

Քննարկվել են  համաշխարհային սպորտի լրջագույն հիմնախնդիր դոպինգը արմատախիլ անելու,   միջազգային մարզական կազմակերպությունների, ՄՕԿ-ի , WADA-ի, Եվրոպայի խորհրդի, Ինտերպոլի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի հետ կապված հարցերը։ :

Բանախոսներն իրենց ելույթներում  նշել են, որ 2020-ը  հավերժ կմնա համաշխարհային պատմության մեջ,քանի որ կորոնավիրուսային համաճարակն  էապես փոխել է կյանքը։ Աշխարհը   պատրաստ չէր վարակին և դա ծանր փորձություն էր մարդկության համար։ Բացառություն չէ  նաև մարզական բնագավառը։ Հատկապես այս նոր պայմաններում չափազանց կարևոր է միավորել պետությունների ջանքերը դոպինգի դեմ պայքարում: Ավելին, այդ հարցերը պետք է լուծվեն արհեստավարժորեն, կառուցողական, առանց քաղաքականացման  փորձերի և արտաքին միջամտության։

Սպորտում դոպինգի դեմ պայքարի միջազգային կոնվենցիան ընդունվել է 2005թ․  հոկտեմբերի 19-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 33-րդ նստաշրջանում և ուժի մեջ է մտել 2007թ․ փետրվարի 1-ից: 2020թ․ մայիսի դրությամբ այն ստորագրել են 189 պետություններ:

 

Placeholder