Թշնամու մարտավարությունը գերազանց սերտած մեր տղաների գիտելիքները վստահություն են ներշնչել. Արցախի նախագահ
Քաղաքական
16:58 24/10/2020
ԼՂՀ

Թշնամու մարտավարությունը գերազանց սերտած մեր տղաների գիտելիքները վստահություն են ներշնչել. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրել է․ 

«Սիրելի ՛ հայրենակիցներ

Այսօր մեր երկրի անվտանգության համակարգի պատասխանատուների մասնակցությամբ հերթական հանդիպումն եմ ունեցել աշխարհազորի մարտիկների հետ: Հայրենիքի պաշտպանների հետ զրույցը ծավալվել է ստեղծված իրավիճակի զարգացումների ու դրանց հակազդելու մեր անելիքների շուրջ:

Անցած մոտ մեկ ամսվա ընթացքում թշնամու մարտավարությունը գերազանց սերտած մեր տղաների արհեստավարժությունն ու գիտելիքները միայն ոգևորություն և վստահություն են ներշնչել: Նրանք քաջ գիտակցում են և՛ հայրենիքի պաշտպանության կարևորությունը, և ՛ դրա զոհողության գինը»:

Placeholder
Թշնամու մարտավարությունը գերազանց սերտած մեր տղաների գիտելիքները վստահություն են ներշնչել. Արցախի նախագահ