Որոշ հատվածներում հակառակորդն ունեցել է նահանջ. Արծրուն Հովհաննիսյան
Քաղաքական
22:47 24/10/2020
ԼՂՀ

Որոշ հատվածներում հակառակորդն ունեցել է նահանջ. Արծրուն Հովհաննիսյան

«Այսօր առավոտից նորից սկսել են մարտական գործողությունները հյուսիսային ուղղությամբ: Թեժ մարտեր չեն եղել մինչև կեսօր, դրանից հետո սկսվել է հուժկու հրետանային փոխհրաձգություն»,- միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, կենտրոնակական ուղղությամբ՝ Մարտունուց դեպի հարավ և Հադրութից համեմատաբար հյուսիս, ինչպես նախորդ օրը, անտառների և բնակավայրերի հարակից տարածքներում այսօր ևս չեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական խումբ, բայց այդ հատվածի մարտերը դիվերսիոն խմբերի դեմ շարունակվում են

«Հարավային  ուղղությամբ ևս շատ թեժ մարտեր տեղի չեն ունեցել: Հակառակորդը մի քանի անգամ փորձել է հարձակողական գործողություններ իրականացնել՝ փոքր օջախային գրոհների տեսքով՝ կիրառելով տարբեր տեսակի տեխնիկա»,- հայտնեց Հովհաննիսյանը և հավելեց, որ կատարած փորձերը մի քանի անգամ կանխվել և հետ են շպտրվել, իսկ որոշ հատվածներում հակառակորդն ունեցել է նահանջ:

Արծրուն Հովահաննիսյանի խոսքով, այսօր էլ խոցվել է մի քանի միավոր ավտոմոբիլային և զրահատեխնիկա:
 

Placeholder
Որոշ հատվածներում հակառակորդն ունեցել է նահանջ. Արծրուն Հովհաննիսյան