Գրքեր վիրավոր զինծառայողներին՝ «Դարակից»
Մշակույթ
18:38 24/10/2020
Հայաստան

Գրքեր վիրավոր զինծառայողներին՝ «Դարակից»

Վիրավոր զինվորների առօրյան մի փոքր գունավորելու նպատակով «Դարակ» հրատարակչությունը կյանքի է կոչել ծրագիր՝ 100 անուն գիրք է նվիրել  «Աստղիկ» ԲԿ-ին:

«Մեր տղաների ոգին ոչ մի րոպե չի լքում նրանց նաև բուժվելիս: Ժպիտն ու հաղթանակի հանդեպ հավատը նրանց հայացքներում են:

Առողջություն ենք մաղթում բոլոր վիրավոր զինծառայողներին ու կամավորականներին:
Փառք ձեզ, տղաներ»,- նշում են  «Դարակ» հրատարակչությունից։ 

Հիշեցնենք, որ ավելի բաղ «Դարակ» հրատարակչությունը հանդես էր եկել «Գիրքը՝ զենք» նախաձեռնությամբ, ըստ որի. «Այս պահից սկսած փոխանցեք գրքի արժեքը համահայկական հիմնադրամին, ուղարկեք փոխանցման կտրոնը մեզ և ստացեք գիրքը ձեր տանը՝ փոստային առաքմամբ: Գրքի հետ կստանաք նաև նվեր՝ նոթատետր գրքի կազմով»։ 

 

 

 

 

Placeholder
Գրքեր վիրավոր զինծառայողներին՝ «Դարակից»