ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Բաքվում ահաբեկչական գործողությունների վտանգի մասին
Քաղաքական
22:57 24/10/2020
Տարածաշրջան

ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Բաքվում ահաբեկչական գործողությունների վտանգի մասին

Բաքվում ԱՄն դեսպանատունը ստացել է հավաստի տվյալներ Բաքվում ամերիկացիների ու այլ ազգությունների ներկայացուցիների նկատմամբ հնարավոր ահաբեկչական գործողությունների և առևանգումների մասին։ Ահաբեկչության թիրախ կարող է դառնալ նաև «Մարիոթթ Աբշերոն» հյուրանոցը, ինչպես նաև Բաքվում այլ հասցեներ։

ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում ցուցաբերել մեծ զգուշություն այն վայրերում, որտեղ կարող են հավաքվել ամերիկացիներ կամ օտարերկրացիներ:

Ադրբեջանում ԱՄն դեսպանատունն այդ երկրում գտնվող իր քաղաքացիներին հորդորում է.

. Զույշ և զգոն լինել
.Խուսափել մարդաշատ վայրերից
.Մնալ հնարավորինս աննկատ
.Ուշադիր լինել իրենց շրջապատողների նկատմամբ
.Զգոն լինել այն վայրերում, որտեղ առավել հաճախ օտարերկրացիներ են այցելում
.Հետևել տեղական ԶԼՄ-ների թարմացումներին։
Դեսպանատունը կշարունակի հետևել անվտանգության հետ կապված իրադրությանն ու անհրաժեշտության դեպքում հանդես կգա հավելյալ տեղեկատվությամբ։

Հիշեցնենք, որ մեկ օր առաջ նույնաբովանդակ հայտարարություն էր տարածել Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը։

Placeholder
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Բաքվում ահաբեկչական գործողությունների վտանգի մասին