Հայաստանին նվիրաբերված համակարգչային տոմոգրաֆի սարքը տրամադրվել է Կապանի ԲԿ-ին
Առողջություն
18:13 24/10/2020
Հայաստան

Հայաստանին նվիրաբերված համակարգչային տոմոգրաֆի սարքը տրամադրվել է Կապանի ԲԿ-ին

Oրերս Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ բժիշկների կողմից մարդասիրական օգնության շրջանակներում Հայաստան է ուղարկվել հումանիտար բեռ:  Ի թիվս բժշկական այլ պարագաների` համակարգչային տոմոգրաֆի սարք է նվիրաբերվել:

«Հաշվի առնելով, որ Կապանի բժշկական կենտրոնը ներկայումս գերծանրաբեռնված բժշկական օգնություն և սպասարկում է տրամադրում հիմնականում արցախյան պատերազմի վիրավոր զինվորներին, առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել հումանիտար օգնությամբ ստացված համակարգչային տոմոգրաֆը տրամադրել Կապանի բժշկական կենտրոնին»,- հայտնում են առողջապահության նախարարությունից։ 

Սարքը հետագայում էլ կծառայի տարածաշրջանի բնակչութանը` հետազոտման և ճշգրիտ բուժման համար:

Placeholder
Հայաստանին նվիրաբերված համակարգչային տոմոգրաֆի սարքը տրամադրվել է Կապանի ԲԿ-ին